top of page

Մահացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավարը

  • 2 minutes ago
  • 1 min read

Հարգելի հայրենակիցներ` խորը ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, հայրենանվեր պետական գործիչ Վալերի Գևորգյանը։



Վալերի Գևորգյանի անունն ու կյանքի ուղին անդառնալիորեն կապված են Հադրութի ու Արցախի պատմության հետ։ Դեռևս 1990-ականների սկզբից՝ Արցախյան առաջին պատերազմի ծանրագույն օրերին, նա կանգնած է եղել մեր շրջանի ինքնապաշտպանության և թիկունքի կազմակերպման ակունքներում։


Տարիներ շարունակ ղեկավարելով Հադրութի շրջանը՝ նա իր ռազմական կարգապահությամբ, հավասարակշռությամբ ու հայրենանվեր աշխատանքով արեց առավելագույնը մեր սահմանամերձ գյուղերի վերաբնակեցման ու հայկական տարրի ամրապնդման համար։


Բարձր պաշտոններ զբաղեցնելով հանդերձ՝ Վալերի Գևորգյանը մնաց բացառիկ ժողովրդական մարդ։ Նա զուրկ էր ամեն տեսակ մեծամտությունից, միշտ անմիջականորեն շփվում էր հասարակության հետ, ապրում էր գյուղացիների հոգսերով ու խնդիրներով։ Նրան Հադրութում ճանաչում և սիրում էին հենց իր այդ պարզության, մարդկային ջերմության ու հասարակ լինելու համար։


Երկար կարելի է խոսել Վալերի Գևորգյանի մասին։


Նա հեռացավ՝ իր սրտում կրելով հայրենի Հադրութի կարոտն ու վերադարձի անկոտրում հույսը։

Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում Վալերի Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր հադրութցիներին։


Նվիրյալ որդու հիշատակը վառ կմնա մեր սրտերում։ Աստված հոգին լուսավորի։


Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 17:00-ից 20:00-ն՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (հասցե՝ Գալշոյան 46)։Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ նույն վայրից։



 
 
1/3682
bottom of page