top of page

Լինելով մոլորակի շատ անկյուններում՝ ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր. Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել

Բելառուսը կմասնակցի օկուպացված Արցախի տարածքներում վերականգնման աշխատանքերին, ինչի մասին հայտնել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սախիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում այդ տարածքներ իր այցը՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ։

«Շուշիում (խմբ.) ես նրան ասացի. «Դրախտում եք ապրում»: Լինելով մեր մոլորակի շատ անկյուններում՝ ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր՝ մաքուր օդ, գեղեցիկ բնություն։ Համոզված եմ, որ այս տարածքներում կյանքը վերականգնելով՝ ևս մեկ սխրանք էլ կանեք։ Մենք ուրախ կլինենք մասնակցել այս աշխատանքներին, մենք որոշել ենք ուղղությունները, ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է Լուկաշենկոն։

1/2102
bottom of page