top of page

«Lada»-ն հայտնվել է առվակում. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոց

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 2, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս 48 կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը և հայտնվել առվակում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևոր տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են. վիրավորներն են վարորդի կինը, մայրը և անչափահաս դուստրը։

1/3214
bottom of page