top of page

«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին՝ 4 անպատատասխան գնդակ ուղարկելով Լունինի դարպասը

Oct 27, 2024
1 min read

Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնա»-ին։ Հանդիպումն ավարտվել է կատալոնական թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:Հանսի Ֆլիկի թիմի կազմում երկու րոպեում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գնդակ էլ իրենց հաշվին գրանցել են Լամին Յամալն ու Ռաֆինյան։ Այս խաղից հետո կատալոնական ակումբը 6 միավորի առավելություն ունի մրցաշարային աղյուսակում մադրիդյան թիմի նկատմամբ։

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 4։0Գոլերը՝ Լևանդովսկի (54′, 56′), Յամալ (77′), Ռաֆինյա (84′):

 
 
1/3798
bottom of page