Հրազդան քաղաքում բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը, վիրավոր կա․ Shamshyan
- Arevik Charchyan

- Oct 12, 2024
- 1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Երևանյան և Հացագործների փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 46-ամյա Սամսոն Հ.-ի վարած «ՎԱԶ 21121» մակնիշի և 59-ամյա Արտավազդ Մ.-ի վարած «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողԳագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամսոն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:




















