«Հետապնդումներ են սկսվել Մասյացոտն թեմի քահանաների նկատմամբ». Սյուզի Բադոյան
- Armen Sukiasyan

- 4 hours ago
- 2 min read

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գևորգ սրբազանը դաժանորեն ԳՈՐԾԻ է անցել.
Երեկ գիշերվանից հետապնդումներ են սկսվել Մասյացոտն թեմի քահանաների նկատմամբ, որոնք իր պաշտոնանկությունից հետո այլևս իր ենթակա չեն, նոր տեղապահ կա նշանակված՝ ի դեմս Հայր Ռուբենի:
Մայր Աթոռը դեռ չի վերանշանակել սույն ՏԻՐԱԴԱՎԻՆ որպես թեմակալ, բայց նիկոլական դարձած համառ եպիսկոպոսը իր համար կանաչ լույս վառած դատարանի անհասկանալի վճռով` անցել է տոտալ տեռորի:
Առաջին ատական, ըստ իմ աղբյուրի, սկսվել է հենց Դավալու գյուղից` Արարատ գյուղի եկեղեցու քահանային շատ կոշտ երկընտրանքի առաջ են կանգնեցրել, և նա երեկվանից անհետացել է, հեռախոսազանգերի չի պատասխանում, անջատած է համարը:
Պահանջել են լքել Եկեղեցին, ինքը հակառակվել է` պատճառաբանելով, որ նշանակված էր ծառայության Մայր աթոռից:
Առաջարկել են ընդունի Գևորգ սպասազնի թեմկալա լինելու փաստը ու դատարանի որոշում են դեմ տվել:
Հրաժարվել է:
Սկսել են ինչ որ բառակույտով հոգեբանորեն ազդել վրան, քահանան մեկուսացել է:
Ի դեպ մինչև երեկո հույս ունենամ կհանդիպեմ անձամբ և ամբողջ տեղեկատվությունը կպարզեն հենց իրենից՝ ով է մոտեցել, ինչ է առաջարկել:
Հաջորդիվ ևս մի քանի Արարատի ու Արտաշատի քահանաներ են ՏԻՄ-ից բանագնացների թիրախում հայտնվել:
Ընդ որում նրանցից ոմանց ճամփան են կտրել մեքենայով ու բարի ժպիտով բանակցել, ոմանց դեպքում հենց եկեղեցում կամ այլ տարածքներում, ընդհուպ վարչական շենքեր հանդիպման են հրավիրել, որպեսզի տիրադավ Գևորգ սրբազանի իշխանությունը թեմում պարտադրեն:
Էդպես է ստացվում:
Ըստ աղբյուրներից պատխոդները արել են՝
1 Հորդորով
2 առաջարկով սիրուն փաթեթավորված
3 քողարկված սպառնալիքներով` վկայակոչելով դատարանի որոշումը:
Ճնշման նուրբ և ոմանց կտրուկ ձևերին քահանաներն հիմնականում կոշտ են արձագանքել` հիշեցնելով չինովնիկներին ու խորշի տղերքին, որ Մայր Աթոռը վերանայված որոշում դեռ չունի:
Առայժմ պասիվ վիճակում է Մասյացոտն թեմում ընդգրկված Մասիսի եկեղեցիների սպասավորների վիճակը:
Նրանց դեռ չեն համարձակվում մոտենալ;
Նշեմ նաև՝ քահանաներին մոտեցողները ներկայանում են հենց իր անունից կամ իրենց դիրքավորում են իբրև «ԵԿԵՂԵՑՈՒՆ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ԹԱՍԻԲՈՎ Տղերք»:




















