Թուրքիայի հարավում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- Arevik Charchyan

- Oct 27, 2024
- 1 min read

Թուրքիայի հարավում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, հայտնել են արտակարգ իրավիճակների վարչությունը և նահանգային իշխանությունները:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 21:07-ին։ Այն խուճապ է առաջացրել նահանգի բնակիչների շրջանում, որոնք լքել են իրենց տները։




















