top of page

Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի

May 3, 2024
1 min read

«Չգիտեմ՝ ինչ ասեմ, պաշարված գյուղում ո՞նց կլինենք։Ամեն գյուղացուն 10-ը ոստիկան են բերել։ Բնակիչների մի մասն այստեղ են, որտեղ հավաքվել են սևբերետավորները, մյուսներն այլ մասում են գյուղի»,- «Փաստինֆո»-ին ասել է Կիրանցի բնակչուհիներից մեկը։

«Գյուղ են բերել 3 000 ոստիկան, ԱԱԾ աշխատող , պարեկ, ինչ համազգեստավոր ասես, որ չկա։ Մի գյուղացու դիմաց 10 ոստիկան են բերել»,- վրդովված ասել է բնակչուհին։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Կիրանցը պաշարված է ոստիկանների կողմից՝ գյուղի տարածքը ականազերծելու և Ադրբեջանին հանձնելու համար։ Այսօր արդեն ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ժամը 18:20-ին  Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք, որն ավարտելուց հետո էլ գյուղ մտնող ճանապարհը բացեցին:


1/3798
bottom of page