top of page

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն իր առաջին Օլիմպիական խաղերը մեկնարկել է հաղթանակով

  • Jul 30, 2024
  • 1 min read

Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում։ 

Փարիզի «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92կգ) Օլիմպիական խաղերի իր մեկնարկային մենամարտում ուժերը չափել է անգլիացի Օրիե Դելիկուսի հետ։

Դավիթ Չալոյանն իր առաջին Օլիմպիական խաղերը մեկնարկել է հաղթանակով և դուրս եկել 1/4 եզրափակիչ:

Բռնցքամարտի քառորդ եզրափակիչի մենամարտերը կկայանան օգոստոսի 3-ին։


1/3753
bottom of page