top of page

Նրբակազմ եւ ավելի երիտասարդացած Քրիստինա Ագիլերային հանգիստ չեն թողնում ինչպես երկրպագուներն, այնպես էլ նրան նախանձող մարդիկ

Jul 20, 2024
1 min read

Ավելի նիհարակազմ ու երիտասարդ տեսք ստացած Քրիստինա Ագիլերային հանգիստ չեն թողնում ինչպես երկրպագուներն, այնպես էլ նախանձող մարդիկ, ովքեր չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է երգչուհուն հաջողվել նիհարել:



Ագիլերայի նոր լուսանկարները, որոնք նա հրապարակել է Instagram-ում՝ սեռական առողջության համար նախատեսված իր Playground ապրանքանիշը գովազդելու համար, մեղադրանքների հերթական ալիքն են բարձրացրել․ շատերը գրել են, որ նա նիհարելու համար օգտագործում է շաքարախտի համար նախատեսված Ozempic դեղամիջոցը:

Լուսանկարներում երգչուհին կարմիր կիպ զգեստով է, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Ագիլերան իր տեսքն ամբողջացրել է կարմիր բարձրակրունկներով եւ ոսկե ականջօղերով։

Նախկինում Ագիլերան խոսել է այն մասին, թե ինչպես է կարողացել նիհարել՝ կենտրոնանալով «ճիշտ սնվելու» վրա, այլ ոչ թե անառողջ դիետաների:

1/3798
bottom of page