Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային հոծ բազմությունն է. Հայկ Մամիջանյան
Jun 10, 2024
1 min read

Հաջողության բանալին համախմբումն է. Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները՝ մարդկային հոծ բազմությունն է։ Շարժումը վաղուց ցույց է տվել Փաշինյանի իրական լեգիտիմությունը, այսինքն՝ դրա բացակայությունը և հիմա մնացել է ընդամենը դրա արձանագրումը»,-ասաց նա։
Հայկ Մամիջանյանը նշեց, թե ՔՊ-ականների բացատրություններն իր համար կարևոր չեն, կարևոր է՝ ժողովրդի ցասման ցանկությունն իրենք պարտավոր են կատարել։
Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ պահի իր աթոռը, նույնիսկ Ադրբեջանին է խնդրելու, Թուրքիային է խնդրելու, ամեն ինչ է անելու, բայց վստահ եմ՝ կլինի այնպիսի բազմություն, որը կապահովի խնդրի լուծումը»,-ասաց նա։




















