Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռն երեք անգամ պայթեցվել և այրվել է. բացահայտում ենք Հայաստանի 7 հայտնի ուխտավայրերից մեկը
MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել այս ամռանը: Այսօրվա տեսարժան վայրը՝ Սուրբ Հովհաննես Մատուռն է։
Ղալթախչուի (Սուրբ Հովհաննես) մատուռը Հայաստանի Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում է, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։
Վերոնշյալ գյուղը հիմնադրված բնակեցված է՝ Ռշտունիքից, Մուշից, Բասենից, Էրզրումից, Ալաշկերտից, Վանից, Կարսից եկած արևմտահայերով։ Սակայն բնակավայրը ունի հազարամյակների պատմություն՝ սկսած Ք.ա 4-րդ հազարամյակից։
Ուխտավայրը «Ղալթախչու սուրբ» է կոչվել գյուղի հին անունով։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։
Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը (Վենետիկի Ս. Ղազար կղզի)։
Սրբատեղին հասնելու համար պահանջվում է 1-1.5 ժամ:
Comments