top of page

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Jun 8, 2024
1 min read

Հունիսի 7-ին, ժամը 23։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին պատրաստվում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

 

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։


1/3798
bottom of page