Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից
- Armen Sukiasyan
- 16 hours ago
- 1 min read
ԱԽ գրասենյակից հաղորդագրություն են տարածել․
«Մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով՝ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը»: