Արթուրը պարզ տղա է, հայի լավ տեսակ, ում գործունեությունը որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ այն հոդվածի հետ, որը կախվեց նրա գլխին. Տիգրան Աբրահամյան
Jul 11, 2025
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ մեր երկրում այնքան աննախադեպ իրադարձություններ եղան, որ հասարակությունը ծանր իրավիճակներն անցավ տանելու իմունիտետ ձևավորեց:
«Մեր գործընկեր Արթուր Սարգսյանի կալանավորումն ու ահաբեկչության տակ «սղացնելու» իշխանության հետևողականությունը ցույց է տալիս, որ իշխանությունը խորհրդարանում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. հարձակում` բռնության ուղեկցմամբ և ուղիղ ազատությունից զրկում:
Բնականաբար, բացառելի չէ երկու տարբերակի ներդաշնակ իրականացումը:
Արթուրը պարզ տղա է, հայի լավ տեսակ, ում գործունեությունը որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ այն հոդվածի հետ, որը կախվեց նրա գլխին:
Ազատություն Արթուրին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է Աբրահամյանը։




















