top of page

Տպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․Բաբայան

  • Jul 12, 2025
  • 1 min read

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․ «Տպավորություն ունեմ, որ մենք, հատկապես Հինգ իրավապաշտպաններս, ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով:

Մենք հայտարարությամբ քննադատում ենք ՄԻՊ-ին, որ 8 ամսական երեխայի մոր գործով գլխավորը թողել ու փաստաբանին է մեղադրում երեխայի նկարը հրապարակելու համար, ՄԻՊ-ը հայտարարում է, թե Հինգի նախաձեռնությունը խոչընդոտում է իր լիազորությունը…

Իսկապես հնարավոր չի հասկանալ. Մենք այդ ինչպե՞ս ենք խոչընդոտել: Մեր ո՞ր գործողությամբ ենք խոչընդոտել: Իսկ հնարավո՞ր է, որ մեզ զրպարտում է ՄԻՊ-ը»:

 
 
bottom of page