ՀՀ դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից. Սերժ Սարգսյան
- Armen Sukiasyan

- 12 hours ago
- 1 min read

ՀՀ դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից. հերթական դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալությանը։
«Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթի կողմից հանցավոր գործողության հետ, դրանից բացի, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել, բնականաբար, այն կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա»,-ասաց Սարգսյանը։
Իսկ հարցին, թե արևմտյան և միջազգային կառույցները ՀՀ-ում կատարվողի մասին ինչո՞ւ են լռում՝ պատասխանեց. «Պարզ է, թե ինչու, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին։ Ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ՝ շահով»։




















