Մեքենայում հրդեհ է բռնկվել, վարորդը և ուղևորը մահացել են
- Aug 19, 2024
- 1 min read

Օգոստոսի 19-ին, կեսգիշերն անց, «Մերսեդես» մակնիշի մեքենան Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, վարորդը և ուղևորը՝ 34-ամյա Գևորգ Ս.-ն և 34-ամյա Մարտին Գ.-ն, մահացել են:Կատարվում է նախաքննություն:




















