Այս տարի Ռուսաստանից 55,2 տոկոսով ավելի շատ միգրանտներ են արտաքսվել
Իրավախախտումների համար Ռուսաստանից արտաքսված միգրանտների թիվը 2024 թվականի առաջին 6 ամսում, 2023 թվականի համեմատ, ավելացել է 55,2 տոկոսով, հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման և արտաքսման վերաբերյալ 53,2%-ով ավելիշատ որոշումներ են կայացվել, քան 2023 թվականի առաջին 7 ամսում։ Ռուսաստանից արտաքսվել է 55,2 տոկոսով ավելի շատ օտարերկրացի՝ օրենսդրությունը խախտելու պատճառով»,- ասել է նա։
Վոլկը հայտնել է նաև, որ ոստիկանությունը, օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու հիմքով, մերժել է 143,1 հազար օտարերկրացու մուտքը Ռուսաստան, ինչը 53,1 հազարով ավելին է, քան 2023-ի առաջին 7 ամսում։
Comments