top of page

Հայոց ցեղասպանության թեման կներառվի Ավստրալիայի խոշորագույն նահանգի դպրոցների կրթական ծրագրերում

  • Sep 27, 2024
  • 1 min read

Հայոց ցեղասպանության թեման ներառվելու է Ավստրալիայի խոշորագույն նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի դպրոցներում՝ պատմության դասի ծրագրում, որը թողարկել է նահանգի Կրթական ստանդարտների մարմինը: Այս մասին հայտնում է anc.org.au-ն։

Նշվում է, որ աշակերտները կծանոթանան նաև ասորիների և հույների ցեղասպանության թեմաներին:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2027-ին։

1/3587
bottom of page