top of page

Մանրամասներ` բարձրահարկում բռնկված հրդեհից. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 28, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել 16-րդ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում։



Ինչպեսհայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, թիվ 12 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար ծառայության  հոգեբանը։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները։



Ըստ նախնական տեղեկությունների հրդեհը բռնկվել է նշված շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում։



Բարեբախտաբար տուժածներ չկան։



Ոստիկանության Մաշտոցի բաժնում պարզվում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունն ու դեպքի հանգամանքները։

bottom of page