top of page

Ուժգին պայթյուններ` Իրանում

Sep 23, 2024
1 min read

Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հարավ-արևելքում գտնվող արդյունաբերական գոտում, հայտնում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ երեք հզոր պայթյուն է տեղի ունեցել Գարմսարի արդյունաբերական գոտում, որը գտնվում է Թեհրանից 100 կմ հարավ-արևելք։ Այս տարածքի մոտ է գտնվում Խոմեյնիի տիեզերական հետազոտությունների կենտրոնը։ Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։

Գործարանը պարունակում է նավթի կոնդենսատի տանկեր:

1/3798
bottom of page