top of page

Ալիևը մեկնել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների, իսկ Փաշինյանը պատուհանագոգին նստած նկար է հրապարակել

Oct 8, 2024
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Կրեմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Հանդիպումն անցկացվում է  ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում: Բանակցությունների գլխավոր թեման Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարավորման հարցն է։Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն պահին ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ շորտով նստած է հյուրանոցի պատուհանագոգին ու ինչ որ բան է կարդում։«Ողջույններ Թուրքիայից»,-Փաշինյանին ողջունել է թուրք օգտատերը։Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում՝ մասնակցելուԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախատեված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

1/3798
bottom of page