top of page

Եթե ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կվարվենք․ Իրանի ԱԽ քարտուղար

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Khamenei.ir-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանը որևէ ապացույց չունի 12-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության վերաբերյալ։

«Մենք պետք է հենվենք հավաստի փաստերի վրա։ Ոմանք ինչ-որ բան են պնդում, բայց պետք են հստակ ապացույցներ։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ նման բան չի եղել և մենք դեռ հիմքեր չունենք դրան չվստահելու համար։

Ադրբեջանը մեր դեմ պաշտոնապես գործողություններ չի ձեռնարկում և մենք չունենք համոզիչ ապացույցներ։ Եթե դրանք հայտնվեն, ապա մենք այլ կերպ կվարվենք, բայց այս պահին դրա համար հիմքեր չկան»,- ասել է Լարիջանին։

 
 
bottom of page