top of page

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը. Արարատ Միրզոյան

Sep 2, 2025
1 min read

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Ուրախ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու Չինաստան, որտեղ կարևոր քայլ կատարեցինք՝ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելով: 

Անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների՝ նոր փուլում փոխկապակցվածության և ավելի լայն հնարավորություններով»,- X-ում գրել է Միրզոյանը: 

 
 
1/3798
bottom of page