top of page

«ՔՊ-ի պաշտոնակատարին հարցրեք՝ ինչու՞ են նման բաներ տեղի ունեցել»․ Փաստաբանը հայտնեց՝ Վարդան Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքը, նկարագրվածն իր օրոք չի եղել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքը, նկարագրվածի մեծ մասն իր պաշտոնավարման օրոք չի եղել, Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Նկարագրության մեծ մասը վերաբերում է 2024 թվականի դեկտեմբեր, 2025 թվականի փետրվար ամիսներին։ Ո՛չ 2024 թվականի դեկտեմբերին, ոչ էլ 2025 թվականի փետրվարին  Ղուկասյանը համայնքի ղեկավար չէր։ ՔՊ-ի թկնածուին կամ պաշտոնակատարին հարցրեք՝ ինչու՞ են նման բաներ տեղի ունեցել։  6-7 դրվագից միայն մեկն է վերաբերում Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»,- ասաց Արամայիս Հայրապետյանը՝ հավելելով, որ Ղուկասյանը հերքում է նաև տարածված ձայնագրություններիիսկությունը։

Նշենք, որ մինչ փաստաբանի ժամանելը շտապօգնության մեքենա եկավ Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ, բժիշկները մտան շենք։ Փաստաբանը հստակ տեղեկություն չուներ, բայց չբացառեց, որ  շտապօգնությունը  Վարդան Ղուկասյանի համար է եկել, քանի որ նրա ինքնազգացողությունն առավոտյան լավ չէր։   


 
 
1/3067
bottom of page