top of page

Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 12 hours ago
  • 1 min read

ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։

«Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»,- գրել է Աղազարյանը։

1/2701
bottom of page