top of page

Covid-ի համավարակի պատճառով ՀՀ–ում կրթության որակի 4% անկում է եղել. քննարկում Դիլիջանում


ՀՀ–ում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ է քննարկվել Դիլիջանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ ԿԲ նախագահը, ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, էկոնոմիկայի նախարարը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և այլն։


Նիստի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նիստումքննարկվել է նաև Covid-ի համավարակի ազդեցությունը հանրակրության վրա աշխարհում և ՀՀ–ում։


Նշվել է, որ կրթական թերուսության խորացումն աշխարհում հասել է մինչև 70 % ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար, իսկ մինչև համավարակն այն կազմել է 57 %։


Հայաստանի դեպքում, ըստ Համաշխարհային բանկի տվյալների,կրթության որակի անկումը հասել է մինչև 4 %–ի կամ շուրջ 4 ամսվա ճեղքի ավելացման։


Կրթական ոլորտին բյուջետային հատկացումների նվազեցումն աշխարհում կազմել է միջինում մինչև 13%–ի չափով։ Հայաստանի դեպքում բյուջեն ոչ միայն չի նվազել, այլ տարեցտարի աճել է. 2024թ. աճը 2023 թ. նկատմամբ կազմել է 38 %։


Դպրոցների փակման ցուցանիշն աշխարհում կազմել է միջինում 141 օր, ՀՀ–ում դպրոցները ամբողջական փակ են եղել շուրջ 9 շաբաթ կամ 45 աշխատանքային օր, մասնակի փակ` շուրջ 3 շաբաթ կամ 15 աշխատանքային օր։

Comments


bottom of page