top of page

Նախնական տվյալներով՝ Ան-24-ում գտնվող 48 ուղևորներն ու անձնակազմը մահացել են

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jul 24
  • 1 min read
ree

Նախնական տվյալներով՝ Ամուրի շրջանում կործանված Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր 48 մարդիկ մահացել են։

Օդանավակայանից 15 կմ հեռավորության վրա գտնվող Թինդայում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը կորցրել էր կապը և անհետացել ռադարների էկրաններից։

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Փրկարարները ներկայումս փորձում են հասնել դեպքի վայր։

Ինքնաթիռում եղել է 48 մարդ՝ 42 ուղևոր (5 երեխա), ավիաընկերության 2 աշխատակից, 2 ուղեկցորդուհի և 2 օդաչու։

 
 
1/3192
bottom of page