top of page

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։2 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 13, 2024
  • 1 min read
ree

Ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչոքիով։ 

Երկրորդ խաղակեսում Հյուսիսային Մակեդոնիայի թիմին հաջողվեց երկու գնդակ խփել Հայաստանի ազգային հավաքականի դարպասը։ 72-րդ րոպեին աչքի ընկավ կատալոնական «Ժիրոնայի» 25-ամյա հարձակվող Բոյան Միովսկին։

85-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ռումինական «Սեպսի ՕՍԿ»-ի 30-ամյա կիսապաշտպան Իսնիկ Ալիմին։

Հայաստանը պարտվեց 0։2 հաշվով։

Սկոպյեում թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով կրկին հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան։

1/3213
bottom of page