Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի բնակելի թաղամասին
Oct 20, 2024
1 min read

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու հարված են հասցրել Բեյրութի թաղամասերից մեկին, հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։
«Հակառակորդի ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Դրանցից մեկն էլ դիպել է Բահման հիվանդանոցի մերձակայքում գտնվող բնակելի շենքին»,- նշված է տեքստում։




















