top of page

ՄԻՊ-ը քննարկել է գերիների հարցը Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ

Nov 20, 2022
1 min read


ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է գերիների հարցը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ: Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել չենք կարող»։




 
 
1/3798
bottom of page