top of page

Պաշտպանի աջակցությամբ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է․ փոխանցվել է թերի վճարվածը

Nov 20, 2022
1 min read

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել թերի վճարված կենսաթոշակը:


ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիքային աշխատանքային կենսաթոշակի համար իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում: Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:


Նախարարությունից ստացվել է պարզաբանում, որ համապատասխան հարցումների ու հաստատումների արդյունքում՝ աշխատանքային ստաժում ավելացված ժամանակահատվածների հիման վրա կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելու օրվանից վերահաշվարկվել է քաղաքացու կենսաթոշակը, որի արդյունքում հաշվարկված թերի վճարված կենսաթոշակը վճարվել է։

1/3798
bottom of page