Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և Վարդենիսում լոգախցիկները բաժանված չեն միջնապատով

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և Վարդենիսում լոգախցիկները բաժանված չեն եղել միջնապատով կամ բաժանված են եղել ոչ ամբողջությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ խոսելով արձանագրված խախտումների մասին։
Լոգախցիկները չեն ունեցել դռներ։
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում բաղնիքը հանգստյան օրերին չի շահագործվում, իսկ աշխատանքային օրերին առաջանում են տաք ջրով ապահովման մասով դժվարություններ՝ ջրատաքացուցիչ համակարգի ոչ արդյունավետ լինելու հետևանքով։
Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցելության ընթացքում արձանագրվել է, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամակալների լոգանքը կազմակերպվում է լոգարանում՝ սալիկապատ նստարանին նստած վիճակում, որի սալիկները եղել են կոտրված, բարձր է եղել նաև վնասվածք ստանալու հնարավորությունը։




















