Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայում հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա
Jun 20, 2024
1 min read

Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայում հայտնաբերել են 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Մարիխուանան սեղմվել և փաթեթավորվել է 11 պոլիէթիլենային տոպրակի մեջ և տեղավորվել հեղուկ գազի բալոնի թաքստոցում։ Գործը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ–ին, հայտնում է վրացական կողմը։




















