top of page

Ադրբեջանի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ

Mar 19, 2025
1 min read

Ադրբեջանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները  համատեղ հաղորդագրություն են տարածել, ըստ որի  ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ Ռուսլան  Համիդովը և Ալի Իմանովը մառախլապատ եղանակային պայմաններում մնացել են ձնահյուսի տակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ ձեռնարկվում են  անհրաժեշտ որոնողական աշխատանքներ՝ զինծառայողներին հայտնաբերելու համար։

 
 
1/3798
bottom of page