top of page

Իրանական բեռնատար է շրջվել Սյունիքում

Apr 16, 2025
1 min read

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Նորավան-Լծեն ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 59-ամյա Դ. Մ.-ն իր վարած «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3798
bottom of page