top of page

Տաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read

Ռանդեվու» հաղորդաշարի հերթական եթերի հյուրն էր Ռաիսա Ավանեսյանը։

StarNews-ը հետևեց հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձ եղավ վերջերս տեղի ունեցած մի միջադեպի, երբ 70-ամյա տաքսու վարորդը ծեծի է ենթարկում Ռաիսային.

«Այ էդ մեր խնդիրներից մեկնա՝ անշնորք վարորդների։ Կապ չունի ստարտ ես կանչում, թե կոմֆորտ, կոնֆորտ պլյուս։ Մեր հայ տղամարդկանց մեծ մասը ագրեսիայովա` չգիտես ինչի։ Իհարկե, մենակ տղամարդիկ չեն, կանանց մասին էլա։ Իմ յանդեքսի ստատուսը որ նայենք, շատ ցածրա, քանի որ միշտ կռիվ ես անում։ Ես անշնորհքություն չեմ սիրում։ Էդ պապիկին խնդրեցի, որ չգնա էդ ճանապարհով, գնա ուրիշ ճանապարհով։ Ինքը պտտվեց ինձ ասեց, էդ բառը չեմ ուզում ասեմ ` «Բլոնդ մազերով աղջիկ ինձ ասի ես որդեից էթա՞մ»։ Դա վիրավորանքա, դու մարդուն պիտակավորում ես։ Չես ճանաչում ու սկսում ես քեզանից դուս բաներ խոսաս։ Ուզում էի մեքենայից իջնեի, դռները փակեց, ասեց`«Փողս տուր, նոր իջի», ասեցի` «Նոր եմ նստել, ինչի փող տամ»: Էլի եկա դուռը բացեմ, էդ մարդը պտտվեց սկսավ ինձի ծեծել։ Մի հատ ջահել տղա այդ ամենին ականատես էր, եթե ինքը չլիներ, ես էդ մարդու ձեռի տակ կմնայի։ Կյանքում չէի մտածում, որ ինչ-որ վարորդ, տղամարդ կարողա ինձ ծեծի՝ իմ երկրում…

Շատ ցավալիա դա»։

1/2695
bottom of page