top of page

Հայաստանը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

Հայաստանի Հանրապետությունը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար։

«Այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով, ակնհայտ է, որ այս փոփոխություններով մենք կհեշտացնենք մարդկանց այցելությունը մեր երկիր, ինչպես նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը»,- կառավարության նիստում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասաց, թե այս նախագծի ընդունումից հետո ակնկալում են էական զբոսաշրջային հոսքերի ավելացում։

«Գործարար միջավայրն էլ է ողջունում սա»,- նշեց նա։

1/2715
bottom of page