top of page

Նայում եմ Վարդավառի կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը. Փաշինյան

Jul 28, 2025
1 min read

Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։

Փսեվդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է։

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

 
 
1/3798
bottom of page