Search
Հնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասին
- Armen Sukiasyan
- 9 hours ago
- 1 min read
Հնդկաստանի բանակը հետ է մղել Պակիստանի կողմից իրականացված հերթական հարձակումը, նշված է երկրի զինված ուժերի հայտարարության մեջ։
«Պակիստանի կողմից իրականացվող սադրիչ սրացումները՝ անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի կիրառմամբ, շարունակվում են մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Նման միջադեպերից մեկի ժամանակ այսօր՝ մոտավորապես առավոտյան հինգին, նկատվել են մի քանի թշնամական զինված անօդաչու թռչող սարքեր, որոնք թռիչք էին կատարում Ամրիցարի վրայով։ Մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անմիջապես հակադարձ հարված են հասցրել և ոչնչացրել այդ թշնամական անօդաչուները», - նշված է հաղորդագրության մեջ