top of page

Վարդենիսում 25-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հողաթմբին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում

Apr 4, 2025
1 min read

Երեկ՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հայկուհի Ա․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։



Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


 

 
 
1/3798
bottom of page