Թրամփն ասել է, որ 7 հակամարտություն է դադարեցրել
- Armen Sukiasyan

- Sep 23
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ անխոնջ աշխատում է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։
«Անխոնջ աշխատում եմ Ուկրաինայում մարդկային կորուստներին վերջ դնելու ուղղությամբ։ Ես կարծում էի, որ այս հակամարտությունը կդառնա մեկն այն յոթից, որոնք ես դադարեցրել եմ։ Կարծում էի, որ դա շատ հեշտ կլինի՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ, որոնք միշտ լավն են եղել»,- մասնավորապես, ասել է Թրամփը։




















