top of page

Թրամփը «նվաստացրել» է Մակրոնին՝ նստեցնելով իր գրասեղանի եզրին (Տեսանյութ)

  • Feb 25, 2025
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով Սպիտակ տանը հյուրընկալել էր իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին, նրան նստեցրել է Օվալաձև աշխատասենյակի իր սեղանի եզրին՝ Յոթնյակի (G7) երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի միջոցով։ Կադրերը հրապարակել է New York Post-ը։

Թրամփը Մակրոնին նստեցրել է աջ կողմում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին՝ ձախ կողմում։ Որպես կանոն, նման հանդիպումների ժամանակ պետությունների ղեկավարները նստում են կլոր սեղանի շուրջը: Մակրոնի միջադեպը կանոնակարգի  խախտում էր։ Daily Express թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդը «նվաստացրել» է իր ֆրանսիացի գործընկերոջը։

Նշենք, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների միջև։ Նույն օրը տեսակոնֆերանսի միջոցով տեղի է  ունեցել Ուկրաինայի հարցով G7-ի գագաթնաժողովը։


 
 
bottom of page