top of page

Ի պաշտպանություն Միքայել Սրբազանի, Սուրբ Յոթ վերք եկեղեցու բակում հացադուլ ու նստացույց հայտարարած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ 168․ am

Oct 4, 2025
1 min read

Գյումրիի քաղաքացիներից մեկը՝ Զարզանդ Գրիգորյանը, ի նշան բողոքի և ի նշան Միքայել Սրբազանի պաշտպանության, Սուրբ Յոթ վերք եկեղեցու բակում անժամկետ հացադուլ ու նստացույց էր հայտարարել։

Քիչ առաջ 168․am-ը տեղեկացել է, որ Զարզանդ Գրիգորյանի վիճակը վատացել է, քանի որ ամբողջ գիշեր նստած է եղել եկեղեցու բակում։

«Իմ տեղեկություններով, ինքնազգացողության վատացման պատճառով նրան համոզել և դուրս են բերել հացադուլից։ Այս պահին նա եկեղեցու բակում չէ, տեղյակ չեմ՝ նրան հիվանդանո՞ց են տարել, թե՞ տուն»,- լրատվամիջոցին ասել է Գյումրիի բնակիչներից մեկը, ով երեկ հացադուլ ու նստացույց անող քաղաքացու մոտ էր եղել՝ եկեղեցու բակում։

 
 
1/3798
bottom of page