top of page

Արարատի մարզում «Նիվա»-ն բախվել է քարերին ու շրջվել. կան տուժածներ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 26
  • 1 min read

Հունվարի 26-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նարեկ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 



Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխվում են Երևանի հիվանդանոցներից մեկը։

1/2643
bottom of page