top of page

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ

Nov 20, 2022
1 min read

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Այս մասին հայտնում են ՄՊՀ-ից։

«Հանձնաժողովը պարզել է, որ Երևան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2017- 2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների դրսևորած վարքագիծը կարող է պարունակել հակամրցակցային համաձայնության, տնտեսական գործունեության համակարգման, ինչպես նաև պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներ»,- հայտնում են ՄՊՀ-ից։



 
 
1/3798
bottom of page