Ես որևէ մեկին դաստիարակելու խնդիր չունեմ և հրապարակավ ասում եմ՝ ցանկացած հայհոյանքի վատ եմ վերաբերվում. Անահիտ Ավանեսյան
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read
Ընդհանուր առմամբ, ես հայհոյանքին, բռնությանը շատ վատ եմ վերաբերվում և, կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում հայհոյանքից ու բռնությունից պետք է հնարավորինս դուրս գործել. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերին։ Նա չցանկացավ առանձնացնել ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Արսեն Թորոսյանի և ո՛չ էլ այլ թիմակցի պահվածքը։
Հարցին, թե, օրինակ՝ Արսեն Թորոսյանին կասի՞ մի հայհոյիր՝ Ավանեսյանը պատասխանեց. «Ես որևէ մեկին դաստիարակելու խնդիր չունեմ և հրապարակավ ասացի՝ ցանկացած հայհոյանքի վատ եմ վերաբերվում»։