top of page

4 oր շարունակ այրվել է Սյունիքի Կալեր գյուղի անտառամերձ տարածքը

  • Aug 15, 2025
  • 1 min read

Օգոստոսի 11-ին, ժամը 17:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ:



Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները:



Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ:



Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը օգոստոսի 13-ին, ժամը 18։50-ին և մարել՝ օգոստոսի 15-ին, ժամը 18։30-ին։ Այրվել է մոտ 350 հա բուսածածկույթ։



Աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներ:

 
 
1/3753
bottom of page