top of page

Wildberries-ում այսուհետ հնարավոր է մեքենա գնել

Feb 10, 2025
1 min read

Wildberries առցանց առևտրի հարթակում վաճառքի են հանվել օգտագործված մեքենաներ. դրանք, փորձարկելու նպատակով, առայժմ հնարավոր է պատվիրել Մոսկվայում և Մոսկվայի մարզում, ՏԱՍՍ-ին հայտնել են Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից։



«2025 թվականի փետրվարի 10-ից կարելի է ձեռք բերել օգտագործված մեքենաներ Wildberries-ում: Նոր կատեգորիան գործարկվել է գործընկերոջ՝ դիլերներից օգտագործված մեքենաների վաճառքում մասնագիտացած Pango Cars ապրանքանիշի մասնակցությամբ», - ասվում է մամուլի հաղորդագրությունում:



Նոր կատեգորիայի գործարկման փուլում կայքում կարելի է գտնել օգտագործված մեքենաներ KIA, Renault, Volkswagen, Changan, Audi և այլ ապրանքանիշերից՝ սկսած 950,000 ռուբլիից:  Առաջիկայում կընդլայնվի տեսականին, ինչպես նաև  առաքման տարածքը։ 

 
 
1/3798
bottom of page